Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Ինտիմ

Յուրաքանչյուր սիրող կին` թագուհի է

Յուրաքանչյուր սիրող կին` թագուհի է

Կանայք պետք է սիրեն և սիրվեն… Նրանք ցանկանում են լինել գեղեցիկ, հավերժ երիտասարդ և ցանկալի… Նրանք չեն սիրում խոսել իրենց տարիքի մասին… Կանայք այնքան ինքնամոռաց են պայքարում իրենց իրավունքների համար, որ պատրաստ են խաղալ ֆուտբոլ, մասնակցել առանց կանոնների մարտերին…

 

Ժողովրդական իմաստությունն ասում է. կնոջը պետք է ընդունել այնպես, ինչպիսին նա կա… Ինչպես պոետն է ասում.«Դու կին ես, դու գիրք ես գրքի մեջ, դու կնքված գաղտնիք ես… քեզ ենք մենք ծառայում…»: Ստորև ներկայացնում ենք տարբեր ժամանակների մեծերի, փիլիսոփաների, պոետների, դերասանների ասույթները կանանց մասին:

 

  • Յուրաքանչյուր կին, ով սիրում է, թագուհի է: Ա.Ն.Կուպրին
  • Կին չեն ծնվում, կին դառնում են: Սիմոն դե Բովուար
  • Կինը պատմություն է, որը երբեք չի ավարտվում: Ա.Վ.Լավրուխին
  • Կնոջ մոտ ամեն ինչ սիրտ է, նույնիսկ գլուխը: Ժան Պոլ
  • Ամենազորեղ ջուրն աշխարում կնոջ արցունքներն են: Ջ.Մորլի
  • Համբերությունը կնոջ պարգևն/շնորհքն է: Ռ.Ռիլկե
  • Չկա կնոջից  առավել կործանիչ որևէ բան: Հոմերոս
  • Բոլոր մարդիկ եղբայրներ են, իսկ կանա՞յք: Գ.Մալկին
  • Կինն առաջին մարդկային էակն է, որ հայտնվեց ստրկության մեջ: Ա.Բաբել
  • Սիրեկաններ կգտնես, ամուսինն անփոխարինելի է: Պ.Կորնել
  • Շատ կանանց է հաջողվում տիրանալ տղամարդու սրտին, սակայն նրանցից քչերին է հաջողվում նրանց ղեկավարել: Ջ.Ջուբրան
  • Կինը կարող է միլիոնատեր դարձնել ցանկացած միլիարդատեր տղամարդուն: Չ.Չապլին
  • Կանայք առանց տղամարդկանց ընկերակցության խամրում են, իսկ տղամարդիկ առանց կանանց` հիմարանում են: Ա.Չեխով
  • Կանայք նունիսկ տղամարդկանց սեռը դարձնում են նրբաճաշակ: Ի.Կանտ
  • Հարսը եկեղեցում.«Վերջապես: Վերջապես»: Փեսացուն` «Արդեն շատ ուշ է: Չափազանց ուշ է»: Գ.Մենկեն
  • Սերը կնոջ կյանքի պատմությունն է, իսկ տղամարդու կյանքում` դրվագ: Ժերմենա դե Ստալ
  • Ես պատրաստ եմ ապրել այն աշխարհում, որտեղ ղեկավարում են տղամարդիկ մինչ այն պահը, քանի դեռ կարող եմ այդ կյանքում կին լինել: Մերիլին Մոնրո
  • Երկու կանանց բարեկամությունը, միշտ դավադրություն է երրորդի հանդեպ: Ա. Կարր
  • Կնոջը կարելի է տալ ձայնի իրավունք, սակայն առանց դրա բարձրացման: Ա.Լավրուխին
  • Բամբասանքն այն կանանց համար, ում այլևս չեն սիրում և չեն սիրահետում, մխիթարանք է: Գ.դե Մոպասան
  • Ծնողներս ինձ ներշնչել են հարգանք ամուսնության նկատմամբ, այդ իսկ պատճառով ես ամեն անգամ ամուսնանում էի: Իսկ հիմա ինձ կոչում են անառակ կին: Էլիզաբեթ Թեյլոր
  • Եթե ձեր ուսերին զգում եք թևեր, նշանակում է դուք լավ սկեսուր ունեք: Մարլեն Դիտրիխ
  • Կնոջ համար գեղեցկությունն առավել կարևոր է խելքից, քանի որ տղամարդկանց համար ավելի հեշտ է նայել, քան մտածել: Մարլեն Դիտրիխ 
  • Բաժանվել բոլորն էլ կարող են: Պահպանել ամուսնությունը` ահա թե ինչն է իսկապես դժվար: Կեթի Լեթթ
  • Դժվար է ցնցուղ ընդունել մեկ տղամարդու հետ, եթե դու ժամադրություն ես նշանակել հինգին: Շեր
  • Կնոջը զարդարում է լռությունը: Հոմերոս
  • Եվան առաջին կինն էր, ով ասաց. ՙԵս բացառապես ոչինչ չունեմ հագնելու՚ և միակն էր, ով ասում էր բացարձակ ճշմարտությունը: Ռ.Օրբեն
  • Սերն ամենալավ դիմահարդարանքն է: Ջինա Լոլոբրիջիդա
  • Ըստ վիճակագրության, կանայք ծախսում են ընտանեկան բյուջեի 85%-ը, երեխաները` 15%-ը, մնացածը` տղամարդիկ: Լուսիլ Գուդեր
  • Կինը սիրում է ականջներով, իսկ ականջները սիրում են ադամանդներ: Տ. Կլեյման 
  • Համբույրը հորինել են տղամարդիկ, չգտնելով այլ եղանակ կնոջ բերանը փակելու համար: Դ.Ենիկեևա
  • Մայրս մեղավոր է իմ սեռական կյանքիս անգրագիտության համար: Ամբողջ կյանքում նա ասում էր.«Տղամարդը վերևում է, կինը` ներքևում»: Երեք տարի ամուսնուս հետ քնում էինք երկհարկանի մահճակալի վրա: 
  • Ինչ ցանկանալ կանանց, եթե տղամարդիկ նրանցից էլ թեթևամիտ են: Օվիդեյ
  • Չկա ավելի մահացու բան, քան կինն է: Հոմերոս
  • Կինը կամ սիրում է, կամ ատում, երրորդը` չկա: Պուբլիյ Սիր
  • Ամուսնական միությունն առաջին աստիճանն է մարդկային հասարակության: Ցիցերոն
  • Գեղեցիկը հավերժ չէ: Հոմերոս 
  • Անձնական ընկերներ կինը չպետք է ձեռք բերի, բավական են ամուսնու ընկերները: Պլուտարքոս
  • Նա, ով ոչ մեկին չի սիրում, նրան, իմ կարծիքով, նույնպես ոչ ոք չի սիրում: Դեմոկրատ

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ